Դոնալդ Թրամփի աշխատակիցը սոցկայքերում սպառնացել է Օբամային

08:48 • 13.05.16

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նախկին աշխատակից Էնթոնի Սենեկալը ֆեյսբուքյան իր էջում սպառնալիքներ է գրել երկրի գործող նախագահ Բարաք Օբամայի հասցեին, գրում է CBS News-ը:

 

Լրատվամիջոցները հայտնում են, որ Օբամայի հասցեին սպառնալիքները և վիրավորանքները Սենեկալը հասանելի է թողել միայն սոցկայքում իր ընկերների համար:

 

Նշվում է, որ Սենեկալը, ով աշխատել է Թրամփի մոտ 17 տարի, բազմիցս սադրիչ մեկնաբանություններ է գրել Օբամայի և նրա ընտանիքի հասցեին: Օրինակ՝ 2015-ին նա կոչ է արել զինվորականներին կախաղան հանել ԱՄՆ նախագահին` պետական դավաճանության համար: Մեկ այլ հաղորդագրությունում նա Օբամային մուսուլման է անվանել` օգտագործելով վիրավորական բառեր:

 

Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցիչները դատապարտել են Սենեկալի մեկնաբանությունները:
 

 

Դոնալդ Թրամփի աշխատակիցը սոցկայքերում սպառնացել է Օբամային