Ավիաբազան, որտեղ գտնվում է ԱՄՆ նախագահի ինքնաթիռը, ժամանակավոր արգելափակվել է՝ ահաբեկչության սպառնալիքի պատճառով
Անվտանգության ուժերը ժամանակավորապես արգելափակել են ԱՄՆ ծովային ավիացիայի միացյալ բազան, որտեղ մշտապես գտնվում է նախագահական «թիվ 1 ինքնաթիռը»։ Պատճառը եղել է պայթյունի սպառնալիքը, հաղորդվում է ավիաբազայի Twitter-ի էջում:
«Այսօր ժամը մոտ 17:15-ին բազայի այցելուների վերահսկողության կենտրոն է եկել մի կին, ով հայտարարել է, որ իր վրա ամրացված ռումբ կա: Անհապաղ ժամանել են նման միջադեպերի համար պատասխանատուները, կինը ձերբակալվել է, պայթուցիկ սարքերի հարցերով մասնագետները պարզել են, որ ռումբ չկա»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ բազան շարունակում է գտնվել ուժեղացված հսկողության տակ:










