Այրում քաղաքում փլուզվել է չգործող մանկապարտեզի շենքի մի հատվածը

16:06 • 14.05.16

Արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 14-ին՝ ժամը 10.08-ին, տեղեկատվություն է ստացվել, որ մայիսի 13-ին ժամը 22.30-ի սահմաններում մասամբ փլուզվել է Տավուշի մարզի Այրում քաղաքի Աբովյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող չգործող մանկապարտեզի շենքը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Պարզվել է, որ չգործող մանկապարտեզի երկհարկանի շենքի 56 քմ հատվածն ամբողջությամբ փլուզվել է (կառուցված 1961թ, 1988թ-ից՝ վթարային, մոտ 385 քմ):

 

 

Այրում քաղաքում փլուզվել է չգործող մանկապարտեզի շենքի մի հատվածը