«Բոկո Հարամ»-ի և «Իսլամական պետության» միջև կապերն անհանգստացնում են ԱՄՆ-ին և ՄԱԿ-ի ԱԽ-ին

10:17 • 14.05.16

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ անհանգստացած է Նիգերիայի տարածքում գործող «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման կողմնակիցների և «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների համագործակցությամբ, գրում է BBC-ն:

 

ՄԱԿ-ի ԱԽ-ում ասվում է, որ «Բոկո Հարամ»-ի գրոհայինները, որոնք նախորդ տարի հավատարմության երդում են տվել ԻՊ-ին, շարունակում են ապակայունացնել իրավիճակն Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում: Ընդ որում, ԱՄՆ-ի տվյալներով, «Բոկո Հարամ»-ը գրոհայիններ է ուղարկում Լիբիա` ԻՊ-ին օգնելու համար:

 

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոնի Բլինքենը հայտարարել է, որ վերջին շրջանում 2 խմբավորումների գրոհայինները սերտ համագործակցություն են սկսել, այդ թվում` լոգիստիկայի և նյութական ապահովման ոլորտում:
 

«Այսպիսով՝ կա ենթադրություն, որ խմբավորումների միջև ավելի շատ կապեր են հաստատվել և ավելի սերտ համագործակցություն: Մենք ուշադիր հետևում ենք դրան, քանի որ ցանկանում ենք կոտրել այդ կապերը և խոչընդոտել նրանց հետագա զարգացմանը»,- ասել է Բլինքենը:


 

«Բոկո Հարամ»-ի և «Իսլամական պետության» միջև կապերն անհանգստացնում են ԱՄՆ-ին և ՄԱԿ-ի ԱԽ-ին