ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար առաջին անգամ կին է ընտրվել

00:19 • 14.05.16

ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվել է սենեգալուհի Ֆաթմա Սամուրան` դառնալով պատմության մեջ առաջին կինը տվյալ պաշտոնում:

 

Ինչպես ներկայացնում է BBC-ն` Սամուրան ՄԱԿ-ի աշխատակցուհի է: Ներկա պահին նա աշխատում է որպես Նիգերիայում կազմակերպության հումանիտար առաքելությունների համակարգող:


ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի խոսքով`  Ֆաթմա Սամուրան միջազգային փորձ և տեսլական ունեցող կին է, ով կարողանում է ստեղծել  և ղեկավարել թիմեր:


ՖԻՖԱ-ի նախորդ գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն հեռացվել էր պաշտոնից պարտականությունների ոչ բարեխիղճ կատարման մեջ կասկածանքների պատճառով:
 
  
 

ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար առաջին անգամ կին է ընտրվել