Գերմանիայում տարեսկզբից ի վեր փախստականների 45 ապաստարան է հրդեհվել

09:47 • 14.05.16

Գերմանիայում տարեսկզբից ի վեր արդեն փախստականների տեղավորման կենտրոնների հրդեհման 45 դեպք է գրանցվել, հայտնել է Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային գերատեսչության ղեկավար Հոլգեր Մյունխը:

 

«Նախևառաջ՝ մեզ անհանգստացնում է բռնության աճը: Այս տարի արդեն հրդեհման  45 դեպք է գրանցվել»,- նշել է Մյունխը:
 

Նրա խոսքով՝ փախստականների դեմ հանցագործությունների ճնշող մեծամասնությունն իրականացվում է արական սեռի ներկայացուցիչների կողմից, հանցագործների մոտ 80%-ն ապրում են այնտեղ, որտեղ իրականացրել են իրենց մտադրությունը: Ավելացել է նաև համացանցում փախստականների հանդեպ ատելության հողի վրա չարագործությունների թիվը, փոխանցում է РИА Новости-ն:

 

«Հանցագործությունների քանակը, որոնք մենք գրանցել ենք 2015-ին, մեկ տարում աճել է 3 անգամ և կազմում է մոտ 3.000 դեպք: Մենք ենթադրում ենք, որ վիրավորական բառերը կարող են փախստականների վրա հարձակումների «ազդանշանը» լինել: Հաճախ բառերը նախորդում են գործողություններին»,- նշել է պաշտոնյան:


 

Գերմանիայում տարեսկզբից ի վեր փախստականների 45 ապաստարան է հրդեհվել