ԻՊ-ի «մայրաքաղաքում» արտակարգ դրություն է հայտարարվել. Պենտագոն

11:30 • 14.05.16

ԱՄՆ զինվորականները տեղեկություն ունեն այն մասին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն արտակարգ դրություն է հայտարարել Սիրիայում իր «մայրաքաղաքի»` Ռաքքա քաղաքի տարածքում, հայտնում է CNN-ը՝ Պենտագոնին հղումով։

 

«Մենք վկայում ենք, որ Ռաքքայում արտակարգ դրություն է հայտարարվել»,- ասել է ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի ներկայացուցիչ, գնդապետ Սթիվեն Ուորենը:
 

Համաձայն Պենտագոնի տվյալների՝ իսլամիստները վերախմբավորում են ուժերը Ռաքքայի շուրջ և քաղաքային գծով, փորձ է արվում ամրապնդել ավիահարվածների և ցամաքային հարձակման համար պոտենցիալ թիրախները։ 
 

ԻՊ-ի կողմից նման արձագանքը սպասելի էր, քանի որ նա տեսնում է` ինչպես են սիրիական ընդդիմության զինված խմբավորումները տեղաշարժվում դեպի արևմուտք և արևելք, նշել է Ուորենը:

 

ԻՊ-ի «մայրաքաղաքում» արտակարգ դրություն է հայտարարվել. Պենտագոն