Վիլնյուսի փողոցներից մեկում հայտնվել է համբուրվող Թրամփի ու Պուտինի նկարը (լուսանկարներ)

17:01 • 14.05.16

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի 2 բնակիչ քաղաքի փողոցներից մեկը զարդարել են սթրիթ արտի ինքնատիպ նմուշով, որն ի ցույց է դնում համբուրվող Վլադիմիր Պուտինին ու Դոլանդ Թրամփին:


Ինչպես նշում է boredpanda.com կայքը, ուշագրավ նկարի հեղինակներն են Դոմիյակաս  Սեկաուսկասն ու Մինդուադաս Բոնանուն:


Վերջինները պատմել են, որ  ՌԴ նախագահն ու ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածուն ունեն որոշ ընդհանրություններն ու միմյանց հետ «շատ լավ են զգում»:


«Այս պատկերը ցույց է տալիս, թե ինչ է կատարվում ժամանակակից աշխարհում»,-նշել է հեղինակներից մեկը:


Նախկինում Կրեմլն ասել էր, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում աջակցում է Դոնալդ Թրամփին:
 





 

Վիլնյուսի փողոցներից մեկում հայտնվել է համբուրվող Թրամփի ու Պուտինի նկարը (լուսանկարներ)