Լեհաստանում գնացքավարը բեռնատարի հետ բախումից վայրկյաններ առաջ հասցրել է փրկել ուղևորներին (տեսանյութ)

11:50 • 14.05.16

Լեհաստանում Պոզնան-Վոնգրովեց երթուղով ընթացող գնացքի մեքենավարը որոշել է չարգելակել, երբ շրջադարձի ժամանակ տեսել է գծերի վրա կանգնած բեռնատարը, գրում է Корреспондент-ը:

 

Մեքենավարը դուրս է վազել խցիկից բախումից մի քանի վայրկյան առաջ և զգուշացրել ուղևորներին, որ անհրաժեշտ է պառկել գետնին։
 

«Ես դուրս վազեցի խցիկից և հրամայեցի ուղևորներին պառկել գետնին: Ես վստահ էի, որ դա նվազագույնի կհասցնի հնարավոր վնասվածքները»,- այսպես է մեկնաբանել իրավիճակը գնացքավար Մատեուշ Շիմանսկին:
 

Գնացքը բախվել է բեռնատարին և շարունակել ընթացքն ըստ իներցիայի`առանց ռելսերից դուրս գալու: Բախման հետևանքով ուղևորներից ոչ ոք չի տուժել:

 

Փորձագետները մեքենավարի որոշումը ճիշտ են համարում, քանի որ վարքականոններն արգելում են կտրուկ արգելակումը շրջադարձի ժամանակ:
 

 

Լեհաստանում գնացքավարը բեռնատարի հետ բախումից վայրկյաններ առաջ հասցրել է փրկել ուղևորներին (տեսանյութ)