120.000-ից ավելի բրիտանուհի պահանջում է չեղարկել աշխատավայրում բարձրակրունկ կրելու պայմանը

16:50 • 14.05.16

Մեծ Բրիտանիայում 120.000-ից ավելի կին ստորագրել է մի խնդրագրի տակ, որը պահանջում է չեղարկել գրասենյակային աշխատավայրերում պարտադիր բարձրակրունկներ կրելու պայմանը:


Ինչպես նշում է Al Arabiya-ն, խնդրագիրը ներկայացվել է լոնդոնաբնակ Նիկոլա Թորփի նախաձեռնությամբ, ում գործատուն աշխատանքային առաջին իսկ օրը նրան տուն է ուղարկել` տափակ կոշիկներով գրասենյակ ներկայանալու համար:


Թորփի կարծիքով, ներկայիս աշխատանքային դրես կոդը սեքսիստական է ու շատ խտրական ու բացի այդ` վնասում է կանանց առողջությանը:


Աղբյուրը մանրամասնում է, որ 100.000 ստորագրության շեմը հատելու հետո խնդրագիրն ուղարկվում է Միացյալ Թագավորության խորհրդարան` հետագա քննարկումների նպատակով:

 


 

120.000-ից ավելի բրիտանուհի պահանջում է չեղարկել աշխատավայրում բարձրակրունկ կրելու պայմանը