Անհայտ անձինք խոզի գլուխ են նետել Մերկելի ընդունարանի մոտ
Անհայտ անձինք խոզի գլուխ են նետել գերմանական Շտրալզունդ քաղաքում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակի ընդունարանի մոտ։
Խոզի գլխի վրա վիրավորանքներ պարունակող գրություն է եղել, գրում է Focus-ը։
Ոստիկանության աշխատակիցները չեն հայտնել՝ ինչ է գրված կենդանու գլխի վրա, միայն ընդգծել են, որ վիրավորանքը հասցեագրված է եղել անձամբ կանցլերին։
Հարուցվել է քրեական գործ։










