Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ավստրիա

10:13 • 14.05.16

Նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն՝ Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ:


Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

 

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ավստրիա