Սիրիայում` Թուրքիայի հետ սահմանին, ահաբեկչություն է տեղի ունեցել. կան զոհեր

19:25 • 14.05.16

Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում` Թուրքիայի սահմանի մոտ շաբաթ ահաբեկչություն է տեղի  ունեցել:

 

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով  ասորական «Սուտորո» աշխարհազորային ջոկատի աղբյուրին, ականապատ մեքենան պայթել է Ղամիշլի քաղաքի խաչմերուկներից մեկում:


«Նախնական տեղեկության համաձայն` Ղամիշլի քաղաքի Ալ-Հիլյալիա խաչմերուկում մեքենային պայթյունի հետևանքով մարդիկ են զոհվել, կան նաև վիրավորներ», - հայտնել է գործակալության աղբյուրը:



 

Սիրիայում` Թուրքիայի հետ սահմանին, ահաբեկչություն է տեղի ունեցել. կան զոհեր