Բանգլադեշում կայծակի հարվածից 60-ից ավելի մարդ է զոհվել

16:46 • 15.05.16

Վերջին երկու օրում Բանգլադեշում կայծակի հարվածից առնվազն 64 մարդ է զոհվել:
Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, բոլոր միջադեպերը տեղի են ունեցել տրոպիկական ցիկլոնի շրջանակներում:


Կայծակից մահացու հարված ստանալու դեպքերի մեծամասնությունը եղել է գյուղական բնակավայրերում:
 

Զոհվածների թվում մեծամասնություն են կազմում ֆերմերները, որոնք դաշտային աշխատանքներով են զբաղվում:
 

Հաղորդվում է, որ զոհերի թվում կան նաև երեխաներ:

Բանգլադեշում կայծակի հարվածից 60-ից ավելի մարդ է զոհվել