Չկան ապացույցներ, որ «Բոկո Հարամը» զինամթերք է ստանում «Իսլամական պետությունից». Նիգերիայի նախագահ

22:19 • 15.05.16

Նիգերիայի նախագահ Մուհամադու Բուհարին, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ չկան ապացույցներ այն մասին, թե իբր «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորումը զինամթերք է ստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից, գրում է premiumtimesng.com-ը: 

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ «Բոկո Հարամի» զինամթերքի մեծ մասն աֆրիկյան տարբեր  երկրներից` հատկապես Նիգերիայի ռազմաբազաներից թալանած զենքն է:

 

 

Չկան ապացույցներ, որ «Բոկո Հարամը» զինամթերք է ստանում «Իսլամական պետությունից». Նիգերիայի նախագահ