Մահացել է աշխարհի ամենածեր կատուն
ԱՄՆ-ի Տեխաս նահանգում մահացել է Սկուտեր անունով սիամական կատուն, որն աշխարհի ամենածեր կատուն էր համարվում:
Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, կատուն ծնվել էր 1986 թվականին և մինչ այժմ ապրել է իր տիրուհու՝ Գեյլ Ֆլոյդի հետ:
Սկուտերն ապրել է 30 տարի:
Նա ռեկորդակիր էր դարձել մայիսից: Նա գերազանցել էր Օրեգոն նահանգից Վելվետ կատվի ռեկորդը, որը Գինեսի ռեկորդների գրքում էր գրանցվել 26 տարեկանում:
Կատվի տիրուհին նախկինում ասել էր, որ Սկուտերի երկարակեցության գաղտնիքը նրա ակտիվությունն ու ճիշտ սնունդն էր:










