Մանչեսթեր Յունայթեդ- Բորնմութ ֆուտբոլային հանդիպումը չեղյալ է հայտարարվել, մարզադաշտը՝ տարհանվել կասկածելի փաթեթի պատճառով

18:33 • 15.05.16

Կասկածելի փաթեթի հայտնաբերման խատճառով Մանչեսթեր Յունայթեդ-Բորնմութ ֆուտբոլային հանդիպումը մեկնարկից րոպեներ չեղյալ է հայտարարվել։

«Օլդ Տրաֆորդ» մարզադաշտը էվակուացվել է, տեղեկացնում է independent.co.uk-ը: 

Պարբերականի փոխանցմամբ՝ կասկածելի փաթեթը հայտնաբերվել է մարզադաշտի հյուսարևմտյան հատվածում: Դեպքի վայր են շտապել ոստիկանները: 

Ֆուտբոլային դաշտում մարզվող ֆուտբոլիստները անմիջապես լքել են այն:

Մանչեսթեր Յունայթեդ- Բորնմութ ֆուտբոլային հանդիպումը չեղյալ է հայտարարվել, մարզադաշտը՝ տարհանվել կասկածելի փաթեթի պատճառով