Ավստրալիայի ողջ շքեղությունը՝ 4 օրում. գնացքով ուշագրավ ճանապարհորդություն՝ զբոսաշրջիկների համար (լուսանկարներ, տեսանյութ)
Զբոսաշրջիկները կարող են Ավստրալիայի ողջ շքեղությունը տեսնել ընդամենը 4 օրում. նման ուշագրավ ճանապարհորդություն է խոստանում Indian Pacific երկաթուղային ընկերությունը, գրում է The Daily Mail-ը:
Indian Pacific-ի գնացքն Ավստրալիայում 2.700 մղոն ճանապարհ է անցնում՝ Պերտից մինչև Սիդնեյ: Ճանապարհորդությունը տևում է 65 ժամ: Այդ ընթացքում շարժվող գնացքի պատուհաններից բացվում է Ավստրալիայի հիասքանչ աշխարհը:
Պլատինե դասի վագոնները երկտեղանոց անկողիններ ունեն, նաև՝ ճաշարաններ և անվճար կոկտեյլի բար: Վագոնները կառուցվել են Նոր Հարավային Ուելսում, 1960-ականների վերջին-1970-ականների սկզբին:














