Կանադայում շենքերից մեկում բռնկված հրդեհի պատճառով մի ամբողջ թաղամաս է տարհանվել

08:55 • 16.05.16

Կանադական Ուայթ Ռոք քաղաքի թաղամասերից մեկում բռնկված հրդեհի պատճառով 500 բնակիչ է տարհանվել, գրում է Корреспондент-ը:

 

Նշվում է, որ հրդեհը սկսվել է կառուցման փուլում գտնվող 4-հարկանի շենքում: Վերջին տվյալների համաձայն` այն գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։ Անվտանգության նկատառումներով տարհանվել են շրջակա բնակելի շենքերի բնակիչները:
 

Աղբյուրը հայտնում է, որ անվտանգ վայր է տեղափոխվել 500 մարդ:

 

Նախնական տվյալների համաձայն` ոչ ոք չի տուժել: Թաղամասը շրջափակված է ոստիկանության կողմից: Տրանսպորտի երթևեկությունն ամբողջությամբ փակվել է:
 

Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում է ուժեղ քամին:

 

Կանադայում շենքերից մեկում բռնկված հրդեհի պատճառով մի ամբողջ թաղամաս է տարհանվել