Չինացի «ուսանողը» 31 մլն դոլարով գնել է Կանադայի ամենաթանկարժեք առանձնատներից մեկը՝ թեժ քննարկումների առիթ դառնալով
Չինացի «ուսանողը» Կանադայում ռեկորդային 31,1 մլն դոլարով առանձնատուն է գնել՝ սոցիալական ցանցերում թեժ քննարկում առաջացնելով, գրում է Global Times թերթը:
Լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն՝ Վանկուվերում գտնվող Point Grey Mansion առանձնատունը վերջերս ճանաչվել է քաղաքի ամենաթանկարժեք անշարժ գույքերից մեկը՝ զբաղեցնելով վարկանշային ցանկի 16-րդ տեղը: Տան ընդհանուր մակերեսը 1,35 հազար քառակուսի մետր է:
Հաղորդվում է, որ առանձնատունը ձեռք է բերել ոմն Տյան Յույչժոուն, որի գործունեության տեսակը նշված է որպես «ուսանող»:
Նորությունը մեծ իրարանցում է առաջացրել չինական սոցիալական ցանցերում: Որոշ օգտատերեր կասկածում են, որ գործարքում ներգրավված են կոռումպացված պաշտոնյաների «կեղտոտ փողերը»:










