Հիլարի Քլինթոնը պատմել է, թե ինչ դերակատարություն կունենա ամուսինը՝ նախագահի պաշտոնում իր ընտրվելու դեպքում

09:17 • 16.05.16

ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ հաղթանակի դեպքում իր ամուսնուն՝ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին, թույլ կտա զբաղվել «տնտեսության աշխուժացմամբ», հաղորդում է ABC News-ը։

 

«Իմ ամուսնուն ես պատրաստվում եմ նշանակել տնտեսության աշխուժացման գծով պատասխանատու, քանի որ դուք գիտեք, որ նա գիտի, թե ինչպես դա անել»,-ասել է Քլինթոնը։

 

Նա վստահություն է հայտնել, որ Բիլ Քլինթոնի գիտելիքներն օգտակար կլինեն հատկապես ԱՄՆ-ի արևելյան շրջաններում ու այն վայրերում, որոնց նախկինում ուշադրություն չի դարձվել։

 

Քլինթոնը շարունակում է դեմոկրատների նախընտրական արշավի առաջատարը մնալ։ Առաջիկա համագումարին նա կարող է ակնկալել 2.239 պատվիրակների աջակցությունը, մինչդեռ նրա մրցակից Բեռնի Սանդերսը՝ 1.458-ինը։

 

Բիլ Քլինթոնն ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1993-2001 թվականներին։ Վերջին շրջանում նա հասարակական-քաղաքական աշխատանքով է զբաղվում։