Խաչքարի օրհնություն Ղազախստանի Ատըռաու քաղաքում

19:47 • 16.05.16

Ղազախստանի Ատիրաու քաղաքում մայիսի 14-ին տեղի է ունեցել Աստվածամոր հայտնության տաճարի բակում տեղադրված խաչքարի օրհնության արարողություն՝ ռուս ուղղափառ եկեղեցու Ուրալի և Ակտյուբինսկի թեմի արքեպիսկոպոս Անտոնիի կողմից: Արարողությանը ներկա էին մեծաթիվ հայ և տեղացի քաղաքացիներ, մարզի իշխանության ռուսական, վրացական, թաթարական, չեչեն-ինգուշական, կորեական համայնքների ղեկավարները, ինչպես նաև Ակտաուի, Ակտոբեի, Օրալի, Ուրալսկի հայկական մշակութային կենտրոնների նախագահները:

 

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

 

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը, Աստրախանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու առաջնորդ Տեր Մարկոս Սարգսյանը, Ատիրաուի «Տավրոս» հայկական մշակութային կենտրոնի նախագահ Գագիկ Պլուզյանը:

 

Միջոցառմանը հետևած մշակութային ծրագրում ներկայացվեցին հայկական, ռուսական, վրացական, չեչեն-ինգուշական համայնքների պարախմբերի, երգչախմբերի կատարումներ:

 

Նույն օրը դեսպան Արա Սահակյանը աշխատանքային հանդիպում ունեցավ մարզի ակիմ Նուռլան Նոգաևի հետ: Դեսպանն ընդգծեց տարբեր ոլորտներում հայ-ղազախական ապակենտրոնացված համագործակցությունը զարգացնելու կարևորությունը և պատրաստակամություն հայտնեց աջակցություն ցուցաբերել այդ ուղղությամբ գործարար կապերի աշխուժացմանն ուղղված նախաձեռնություններին:

 

 

Խաչքարի օրհնություն Ղազախստանի Ատըռաու քաղաքում