Ընտրություններ Դոմինիկյան Հանրապետությունում. առաջատար է գործող նախագահը

10:04 • 16.05.16

Դոմինիկյան Հանրապետությունում անցկացված նախագահական ընտրությունների ձայների հաշվարկի նախնական արդյունքների համաձայն՝ առաջատար է գործող նախագահ Դանիլո Մեդինան, հայտնել է երկրի ընտրական հանձնաժողովը:

 

Գործող նախագահի հաղթանակը սպասելի էր, սակայն դեռևս հայտնի չէ` կհավաքի՞ նա ձայների 50%-ից ավելին, որպեսզի խուսափի 2-րդ փուլից:
 

Մեդինայի գլխավոր մրցակից գործարար Լուիս Աբինադերը մեղադրել է կառավարությանը կոռուպցիայի և հանցավորության բարձր մակարդակը հաղթահարելու անկարողության համար:

 

Ընտրատեղամասերը փակվել են նախատեսվածից մեկ ժամ ուշ, քանի որ քվեարկությունն ուղեկցվել է տեխնիկական խնդիրներով:
 

Երկրի ընտրական հանձնաժողովի ղեկավար Ռոբերտո Ռոսարիոն տեխնիկական խնդիրները բացատրել է այն հանգամանքով, որ ընտրություններից մեկ օր առաջ 3.000 մարդ աշխատանքից ազատման դիմում է գրել: Պատճառները չեն հաղորդվում, գրում է BBC-ն:

 

Ընտրություններ Դոմինիկյան Հանրապետությունում. առաջատար է գործող նախագահը