«Կասկադ» համալիրի տարածքում հայտնաբերվել է որոնվող 15-ամյա աղջիկը

13:05 • 16.05.16

Ինչպես տեղեկացրել էինք` ոստիկանության Բաղրամյանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 2001 թ. ծնված Նելլի Համլետի Մարգարյանը, ով մայիսի 8-ին` ժամը 15-ի սահմաններում, դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

 

Մայիսի 15-ին՝ ժամը 16.30-ին, ոստիկանության ծառայողները Ն. Մարգարյանին Երևան քաղաքի «Կասկադ» համալիրի տարածքում հայտնաբերել և ներկայացրել են բաժին:
Նելլի Մարգարյանը տեղափոխվել է «Հայ օգնության ֆոնդ»-ի կենտրոն:

«Կասկադ» համալիրի տարածքում հայտնաբերվել է որոնվող 15-ամյա աղջիկը