ԱՄՆ-ում ավարտական երեկույթի ժամանակ 2 մարդ հրազենային վիրավորում է ստացել
ԱՄՆ Կանզաս նահանգի Օգաստա քաղաքում ավարտական երեկույթի ժամանակ պատահական կրակոցի հետևանքով 2 մարդ է վիրավորվել, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Ոստիկանությունից հայտնել են, որ իրենք ռեսուրսներ չեն ունեցել, որպեսզի արարողությունից առաջ ստուգեն յուրաքանչյուրին։ Միջոցառումն անցկացվել է ֆուտբոլային մարզադաշտում, որի մուտքի մոտ դրված է եղել ցուցանակ, որի վրա նշված է եղել, որ սպորտային օբյեկտ զենք բերելն արգելվում է:
Արդյոք մեղադրանքներ կներկայացվե՞ն զենք բերած մարդուն՝ կորոշի շրջանային դատախազը։










