Կադիրովի քննադատությունից հետո հրաժարական է տվել Չեչնիայի Գերագույն դատարանի նախագահը
Չեչնիայի Գերագույն դատարանի նախագահ Մագոմեդ Կարատաևը հայտարարել է, որ ինքնակամ լքում է պաշտոնը պետության ղեկավար Ռամզան Կադիրովի քննադատությունից հետո, գրում է BBC-ն:
«Грозный» հեռուստաալիքի եթերում նա հայտարարել է, որ Կադիրովի քննադատությունը «հիմնավորված է եղել», և ներողություն է խնդրել «օրենքի կոպիտ խախտումների համար, որոնք թույլ են տվել դատավորները»: Կարատաևը նշել է նաև, որ չի լքել հանրապետությունը և չի ենթարկվել ճնշման:
Մայիսի սկզբին Կադիրովը հայտարարել էր, որ Կարատաևը և 3 այլ դատավորներ պետք է հրաժարական տան` քննադատելով նրանց միմյանց հակասող որոշումներ կայացնելու և քրեական գործերի ուսումնասիրման ժամկետների հետաձգման համար:










