Հնդկաստանի վարչապետի ու նրա 90-ն անց մոր հանդիպման լուսանկարները գրավել են Twitter-ի օգտատերերին (լուսանկարներ)

16:34 • 16.05.16

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Twitter սոցցանցում է տեղադրել իր և մոր մասնակցությամբ լուսանկարներ, որոնք միանգամից գրավել են օգտատերերի ուշադրությունը։

Twitter-ի օգտատերերը ողջունել են առաջին անգամ Նյու Դելիում գտնվող իր նստավայրն այցելած մոր լուսանկարները սոցցանցերում կիսելու Մոդիի որոշումը, գրում է BBC-ն։

Հիրաբեն Մոդին, որն 90-ն անց է, ընտանիքի հետ բնակվում է Մոդիի հայրենի Գուջարաթ նահանգում։

Վարչապետը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ բավական ժամանակ է անցկացրել մոր հետ՝ երկար ընդմիջումից հետո։

«Մայրս վերադարձավ Գուջարաթ։ Նրա հետ բավական ժամանակ անցկացրի բավական երկար ընդմիջումից հետո»,- գրել է Հնդկաստանի վարչապետը։

Նշենք, որ Մոդին վարչապետ է դարձել 2014 թվականին։

Prime Minister Narendra Modi with his mother Hiraba at the 7RCR in New Delhi during the latter's first visit to the PM's residence.