Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Խավիեր Նարտը հյուրընկալվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը այսօր հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Խավիեր Նարտի հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։
Խորհրդարանականները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքին վերաբերող հարցեր:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ներկայացրել է ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև խոսել է բանակցային գործընթացից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության վերաբերող հարցեր:
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Խավիեր Նարտը նշել է, որ նախատեսում է կրկին գալ Հայաստան և փորձել օգտակար լինել՝ Հայաստանի խնդիրները Եվրոպական խորհրդարանում ավելի օբյեկտիվ ներկայացնելու համար:










