Արցախի Նախագահի հրավիրած խորհրդակցությանը քննարկվել են բանակի կենսագործունեությանը վերաբերող հարցեր

20:57 • 16.05.16

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բանակի կենսագործունեությանը և պետական մարմինների կողմից այդ ոլորտում օպերատիվ լուծում պահանջող խնդիրների իրականացմանը վերաբերող հարցեր:

 

Այս մասին հայտնում են ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

 

Զեկույցներով հանդես են եկել բանակի բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչները և համապատասխան մարմինների ղեկավարները:

 

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:

 

Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Արցախի Նախագահի հրավիրած խորհրդակցությանը քննարկվել են բանակի կենսագործունեությանը վերաբերող հարցեր