Շանթ Օկնայանը նշանակվել է Facebook-ի տարածաշրջանային տնօրեն

20:00 • 16.05.16

Շանթ Օկնայանը նշանակվել է Մերձավոր Արևելքում, Հյուսիային Աֆրիկայում և Պակիստանում Facebook-ի էլեկտրոնային առևտրի, մանրածախ վաճառքի ու օնլայն ծառայությունների տարածաշրջանային ղեկավար:


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով telecompaper.com-ը, Օկնայանը ջանքերն ուղղելու է նշված տարածաշրջանում էլեկտրոնային, մանրածախ և օնլայն առևտրի զարգացմանը, համագործակցելու է օգտատերերի հետ, նպաստելու ինտերնետ ծառայությունների որակի բարձրացմանը:

 

Շանթ Օկնայանն ունի ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ առաջատար բիզնեսի զարգացման ոլորտում: Նախկինում ղեկավարել է Google-ի Փոքր և միջին բիզնեսի համար շուկայի զարգացման թիմը՝ Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում: Օկնայանը հիմնադրել է GlamBox ստարտափը:


 


 

Շանթ Օկնայանը նշանակվել է Facebook-ի տարածաշրջանային տնօրեն