«Առնական» Միշել Օբաման ու կանացի Մելանիա Թրամփը. ծաղրանկարիչը համեմատել է կանանց և հայտնվել սկանդալի կենտրոնում (լուսանկար)

10:59 • 16.05.16

Ծաղրանկարիչ Բեն Գարիսոնն իր ծաղրանկարի պատճառով հայտնվել է սկանդալի կենտրոնում. նա ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամային պատկերել է կոպիտ ու ջղային՝ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի կնոջ կողքին, որը պատկերվել է կանացի և նուրբ։    

 

Ծաղրանկարը բնորոշվել է «ռասիստական և կնատյաց», գրում է The Daily Mail-ը:

 

Բեն Գարիսոնը նկարը հրապարակել էր Twitter-ի իր էջում ուրբաթ օրը՝ գրելով. «Առաջին տիկինը կրկին հիանալի կլինի, Թրամփ- 2016»։

 

Twitter-ի օգտատերերն անմիջապես զայրույթով են արձագանքել նկարին, և տասնյակ մարդիկ սկսել են պաշտպանել ԱՄՆ առաջին տիկնոջը: Օգտատերերից մեկը գրել է. «Անկեղծ ասած՝ սա չափազանց ռասիստական է և վերադառնում է այն կարծրատիպերին, որ սևամորթ կանայք ջղային են և առնական»։

 

Մեկ այլ օգտատեր գրել է. «Միշելը գեղեցիկ է և հիանալի: Եվ ոչ միայն, նա նաև շատ լավ անձնավորություն է»:

 

A cartoonist has been accused of racism after he portrayed Michelle Obama as masculine and butch next to a pageant-ready Melania Trump in a controversial drawing

Michelle Obama

Melania Trump

 

«Առնական» Միշել Օբաման ու կանացի Մելանիա Թրամփը. ծաղրանկարիչը համեմատել է կանանց և հայտնվել սկանդալի կենտրոնում (լուսանկար)