Ինքնասպանության փորձ Երևանյան լճում
Մայիսի 16-ին՝ ժամը 01.11-ին, տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով Երևանյան լիճը (հստակ գտնվելու վայրը չի նշել): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 01.15-ին ոստիկանությունից տեղեկատվություն է ստացվել, որ Երևանյան լճի մոտակայքում (Իսակովի պողոտայի կողմից) հայտնաբերվել է Գ. Բ.-ը, ով սպառնացել է նետվել ջուրը:
Ոստիկանության աշխատակիցները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը:










