Շատրվանների մեջ մտած կինը տեղափոխվել է հոգեբուժարան. Թագուհի Ստեփանյան
Հանրապետության հրապարակի շատրվանների մեջ մտած մոտ 50 տարեկան կնոջը Շտապօգնությունը տեղափոխել է «Նուբարաշեն» հոգեբուժարան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նա նշեց, որ կինը տեղափոխվել է հոգեբուժարան, որովհետև, ըստ մասնագետի, խնդիրներ է նկատել:
Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում այսօր արտակարգ իրավիճակ էր ստեղծվել, քանի որ մոտ 50 տարեկան մի կին մտել էր շատրվանների մեջ և հրաժարվում էր դուրս գալ:










