ԿՀՎ-ում խոստովանել են հատուկ ծառայություններում խոշտանգումների մասին զեկույցի «պատահաբար» ոչնչացման մասին

13:08 • 17.05.16

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունում «սխալմամբ» ոչնչացրել են Սենատի զեկույցի կրկնօրինակն ամերիկյան հատուկ ծառայություններում խոշտանգումների կիրառման մասին:

 

Ինչպես հայտնի է դարձել Yahoo News-ին, ԿՀՎ-ի գլխավոր տեսչության աշխատակիցները սկզբից ջնջել են զեկույցով ներբեռնված ֆայլը, իսկ այնուհետև «պատահաբար» ոչնչացրել են նաև սկավառակը, որում այն պահպանվում էր:

 

Միջադեպի մասին ավելի վաղ հայտնի է եղել ԱՄՆ սենատում և արդարադատության նախարարությունում, սակայն հրապարակայնորեն այդ մասին չէր հաղորդվում: ԿՀՎ-ում պնդում են, որ հատուկ ծառայություններն ունեցել են խոշտանգումների մասին 6000 էջանոց զեկույցի ևս մի կրկնօրինակ:

 

Խոսքը Սենատի զեկույցի վերջնական տարբերակի մասին է, որից հատվածներ հրապարակվել են 2014 թվականի դեկտեմբերին:

 

Ողջ զեկույցն ուղարկվել է ԿՀՎ մի քանի օրինակներով, դրանցից մեկը նախատեսված է եղել գլխավոր տեսչության համար, որը պատասխանատու է հատուկ ծառայությունների աշխատանքի վերահսկողության համար: Դրա պատճառով, ինչպես գրում է Yahoo News-ը, գլխավոր տեսչությունում զեկույցը ջնջել են: Գերատեսչությունում այն չբացելու հրահանգը հասկացել են որպես սերվերից կրկնօրինակը ջնջելու պահանջ: Ընդ որում՝ գերատեսչությունում ընդունված ընթացակարգի համաձայն՝ զեկույցով օրիգինալ սկավառակն արդեն ոչնչացվել է:

 

ԿՀՎ-ում խոստովանել են հատուկ ծառայություններում խոշտանգումների մասին զեկույցի «պատահաբար» ոչնչացման մասին