Դոմինիկյան Հանրապետությունում նախագահական ընտրությունների ձայների հաշվարկի ժամանակ 6 մարդ է մահացել

08:48 • 17.05.16

Դոմինիկյան Հանրապետությունում 6 մարդ է մահացել նախագահական ընտրություններից հետո ընտրատեղամասերում ձայների հաշվարկի ժամանակ, հայտնել է երկրի կենտրոնական ընտրական ժողովի ղեկավար Ռոբերտո Ռոսարիոն:

 

«Վեց դոմինիկացի է մահացել ընտրատեղամասերի փակվելուց հետո ձայների հաշվարկի ժամանակ, դա ոչ մեկին չի հուզում, իսկ մեզ հուզում է, մենք չէինք ցանկանա, որ դա տեղի ունենար»,- ասել է Ռոսարիոն:
 

Տեղի ունեցածի պատճառների և հանգամանքների մանրամասները չեն հաղորդվում:
 

Ավելի վաղ Ռոսարիոն հայտարարել էր քաղաքական կուսակցությունների կողմից կաշառակերության բազմաթիվ փաստերի մասին, ընդ որում` ոչ թե ընտրողներին, այլ ընտրական հանձնաժողովների անդամներին:

 

Ձայների մոտ 58%-ի հաշվարկի արդյունքների համաձայն՝ ընտրություններում հաղթում է գործող նախագահ Դանիլո Մեդինան, ով հավաքել է ձայների գրեթե 62%-ը: Դա բավական է առաջին փուլում հաղթելու համար:

 

Դոմինիկյան Հանրապետությունում նախագահական ընտրությունների ձայների հաշվարկի ժամանակ 6 մարդ է մահացել