ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպումը կկայանա մայիսի 31-ին Աստանայում
Եվրասիական տնտեսական միության՝ ԵԱՏՄ-ի անդամ պետությունների նախագահների հանդիպումը կկայանա մայիսի 31-ին: Այդ մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ ԵԱՏՀ մամուլի ծառայությունը, հաղորդում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կկայանա մայիսին Ղազախստանի մայրաքաղաքում:
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամները հավանության են արժանացրել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագիծը «2016-2017 թվականներին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշերի մասին»: Նախատեսվում է այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ ԵԱՏՄ երկրների նախագահների քննարկմանն այս տարվա մայիսի 31-ին»,- ասված է ԵՏՀ մամուլի ծառայության հաղորդագրությունում։










