Բաղդադում 4 պայթյուն է որոտացել. կա ավելի քան 60 զոհ, 100 վիրավոր
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած 4 պայթյունների հետևանքով, ըստ բժիշկների, ավելի քան 60 մարդ է զոհվել, տեղեկացնում է bbc.com-ը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ պայթյունները տեղի են ունեցել հիմնականում շիա մահմեդականներով բնակեցված թաղամասերում:
Պայթյունների պատճառով, որոնք տեղի են ունեցել երեք շուկաներում և մեկ ռեստորանում, ավելի քան 100 քաղաքացիական անձ վիրավորվել է:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է պայթյուններից միայն մեկի պատասխանատվությունը:










