ԻՊ-ը իրաքյան Ալ-Խալիդիա քաղաքը հրթիռակոծել է «Դժոխք» կոչվող հրթիռներով (տեսանյութ)
«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները վերսկսել են Իրաքի արևմտյան Անբար նահանգի Ալ-Խալիդիա քաղաքի հրթիռակոծությունը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` ահաբեկիչները քաղաքի մի շարք թաղամասեր հրթիռակոծել են տեղի արտադրության, այսպես կոչված, «Դժոխք» (Jаhannam) հրթիռներով: Հրթիռակոծման հետևանքով 5 խաղաղ բնակիչ է զոհվել, 22 մարդ` վիրավորվել:
Տուժողներից մեկը հրթիռակոծման հետևանքները պատկերող բացառիկ կադրեր է տրամադրել Sputnik գործակալությանը: Տեսանյութում պատկերված են վիրավոր բնակիչներն ու կիսաքանդ, բնակեշի շենքը:










