Ճապոնիայում մեկ շաբաթում շոգի պատճառով 459 մարդ է հոսպիտալացվել

08:54 • 17.05.16

Ճապոնիայում մայիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում առնվազն 459 մարդ է հոսպիտալացվել, հայտնել է երկրի գլխավոր հրշեջ վարչությունը, որը կատարում է ԱԻՆ-ի և շտապօգնության գործառույթները, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Ջերմային հարվածով հոսպիտալացվածների թիվը 57-ով ավելացել է` մայիսի առաջին շաբաթվա համեմատ, սակայն մահացու դեպքեր չեն գրանցվել:
 

Ապրիլի վերջին-մայիսի սկզբին Ճապոնիայի շատ շրջաններում շոգ եղանակ է հաստատվել` մոտ 30 աստիճան: Ճապոնացի մասնագետներն այս տարի շոգ ամառ են կանխատեսում՝ Խաղաղ օվկիանոսից եկող կլիմայական ֆենոմենների պատճառով:

 

Նախորդ տարի Ճապոնիայում շոգի պատճառով մահացել էր ավելի քան 100 մարդ, ևս 53.000 մարդ հոսպիտալացվել էր:

 

Ճապոնիայում մեկ շաբաթում շոգի պատճառով 459 մարդ է հոսպիտալացվել