Լատվիայի վարչապետը պաշտպանել է Ռուսաստանի հետ սահմանին պատի կառուցումը

10:56 • 17.05.16

Լատվիայի վարչապետ Մարիս Կուչինսկիսը պաշտպանում է Ռուսաստանի հետ սահմանին պատի կառուցումը: Այդ մասին նա հայտարարել է Focus ամսագրին տված հարցազրույցում:

 

Լատվիայի կառավարության ղեկավարն այդ քայլն անհրաժեշտ է համարում փախստականների հոսքի դեմ պայքարի համար, որոնք, նրա կարծիքով, կարող են Եվրամիություն մտնել Ռուսաստանից:

 

«Մենք կամրացնենք սահմանը ոչ միայն Ռուսաստանի, այլև Բելառուսի հետ: Բայց դա չի լինի նոր Բեռլինյան պատ, այլ՝ ամեն ինչ վերահսկողության տակ առնելու միջոց: Մենք պետք է իմանանք, թե ով է մեզ մոտ գալիս՝ բոլոր այդ մարդկանց գրանցելու համար»,- հայտարարել է Կուչինսկիսը:

 

Ավելի վաղ Լատվիայի ներքին գործերի նախարար Ռիխարդ Կոզլովսկիսը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ սահմանին անհրաժեշտ է պատ կառուցել ներգաղթյալների հոսքի դեմ պայքարի համար: Նախագիծը նախատեսում է առանձին հատվածներում ընդհանուր 90 կիլոմետր երկարությամբ ցանկապատի կառուցում:

 

Լատվիայի վարչապետը պաշտպանել է Ռուսաստանի հետ սահմանին պատի կառուցումը