ՆԱՏՕ-ում մտադիր են մայիսի 19-ին հայտարարել կառույցին Չեռնոգորիայի անդամակցության մասին
ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները մտադիր են հինգշաբթի օրը՝ մայիսի 19-ին, հայտարարել դաշինք Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) ընդունման մասին: Այդ մասին երեքշաբթի հայտնել է ТАСС-ի աղբյուրը Բրյուսելում:
«ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման ընթացքում մայիսի 19-ին կկայանա առանձին հանդիպում Հյուսիսատլանտյան խորհրդի և Չեռնոգորիայի արտգործնախարարի միջև, որի ժամանակ կստորագրվի անդամակցության մասին արձանագրությունը: Չեռնոգորիան կկարողանա դաշինքի լիիրավ անդամ դառնալ ՆԱՏՕ-ի բոլոր երկրների և Չեռնոգորիայի կողմից այդ փաստաթղթի վավերացումից հետո»,- նշել է աղբյուրը:










