Բրիտանիայում օրանգուտանը սպիտակ սավանով ծածկվելով ձևացրել է՝ իբր «հոգի» է (տեսանյութ)
Բրիտանական «Twycross Zoo» կենդանաբանական այգում սպիտակ սավանով ծածկված օրանգուտանը ձևացրել է՝ իբր ինքը հոգի է, գրում է mirror.co.uk-ը:
Պարբերականի փոխանցմամբ՝ դա շատ է զվարճացրել կենդանաբանական այգու այցելուներին:
Մի պահ սավանը ընկնում է կապիկի վրայից, ինչը դուր չի գալիս կենդանուն, և վերջինիս ամեն կերպ փորձում է այն նույն դիրքին վերադարձնել:










