Սինգապուրը բանակցություններ է վարում ԵԱՏՄ-ի հետ համաձայնագիր կնքելու վերաբերյալ

16:15 • 17.05.16

Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լուն հաստատել է, որ իր երկիրը բանակցություններ է վարում Եվրասիական տնտեսական միության հետ համաձայնագիր կնքելու վերաբերյալ, հաղորդում է РИА Новости-ն:

 

«Ռուսաստանը, ավելի ճիշտ՝ Եվրասիական տնտեսական միությունը Վիետնամի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր է կնքել, և մենք նույնպես այժմ բանակցություններ ենք վարում ԵԱՏՄ-ի հետ նման համաձայնագիր կնքելու վերաբերյալ»,- ասել է նա «Ռոսիա 24»-ի եթերում:

 

Վարչապետը հավելել է. «Եթե խոսենք տնտեսական համագործակցության մասին, ապա այստեղ դեռ աճի պոտենցիալ կա»:

 

Սինգապուրը բանակցություններ է վարում ԵԱՏՄ-ի հետ համաձայնագիր կնքելու վերաբերյալ