Ավստրալիայի բնակչին ձերբակալել են ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով

10:00 • 17.05.16

 


Սիդնեյում 18-ամյա երիտասարդին ձերբակալել են ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով: Այս մասին հայտնել է Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանության ներկայացուցիչ Քեթրին Բերնը:
 

Նրա խոսքով, ձերբակալությունը թույլ է տվել կանխել ահաբեկչություն, որը, հակառակ դեպքում, «հնարավոր է, անխուսափելի լիներ», գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
 

Ձերբակալվածի անունը դեռ չի նշվում: Փետրվարին Սիդնեյի միջազգային օդանավակայանի սահմանային ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել նրան լքել երկիրն` անվավեր ճանաչելով նրա անձնագիրը:
 

Երիտասարդին ահաբեկչություններ կազմակերպելու փորձի և երկիրը լքելու փորձի համար մեղադրանքներ կներկայացվի: Եթե նրան մեղավոր ճանաչեն, ապա ցմահ ազատազրկում է սպառնում:


 

Ավստրալիայի բնակչին ձերբակալել են ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով