Քերին հայտարարել է Սիրիայի հարցի կարգավորմանը բոլոր կողմերի մասնակցության անհրաժեշտության մասին
Բոլոր կողմերը պետք է մասնակցեն Սիրիայում իրավիճակի կարգավորմանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, հաղորդում է РИА Новости-ն:
«Հաջողության հասնելու համար պետք է հաշվի առնվեն բոլոր կողմերի շահերը»,- ասել է Քերին Վիեննայում Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստի արդյունքներով:
ԱՄՆ պետքարտուղարը նաև արտահայտվել է Սիրիայում իրավիճակի կայունացման ուղղությամբ ընդհանուր նպատակների մշակման օգտին:
«Մենք կարծում ենք, որ բոլոր հիմնական գործընկերները պետք է գան ընդհանուր նպատակների: Ավելին, մենք կարծում ենք, որ բոլոր այն կողմերը, որոնք ոչ միշտ են գործընկերներ, պետք է կիսեն ընդհանուր նպատակները»,- ընդգծել է Քերին:










