Բասկերի Երկրի Դոնոստիա քաղաքն աջակցում է Ստեփանակերտին ու հայցում է ՄԽ-ին, որ բանակցություններում ԼՂ-ն ունենա իր ձայնը

15:09 • 18.05.16

 


Ապրիլի 26-ին Բասկերի Երկրի (Իսպանիա) Գիպուսկոա նահանգի մայրաքաղաք Դոնոստիայի (Սան Սեբաստիանի) քաղաքապետարանում ներկայացված խմբակցությունների ղեկավարների ժողովի հերթական նիստում ընդունվել է հետևյալ ինստիտուցոինալ հայտարարությունը, որը հաստատվել է քաղաքապետի կողմից մայիսի 5-ին. տեղեկացնում է ԼՂՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։


Դոնոստիայի (Սան Սեբաստիանի) քաղաքապետարանը՝


1. Այս ծանր պահին Ստեփանակերտին փոխանցում է իր զորակցությունը՝ վերահաստատելով վերջինիս բնակչության խաղաղ և բնականոն կերպով ապրելու իրավունքը:


2. Կոչ է անում բոլոր կողմերին, որպեսզի վերադառնան այն վիճակին, որը տիրում էր նախքան հրադադարի խախտումը, և որ չխոչընդոտվի այնպիսի մեխանիզմի ստեղծմանը, որը թույլ կտա մոնիթորինգի ենթարկել հրադադարի ռեժիմի պահպանումը:


3. Կոչ է անում բոլոր կողմերին, որպեսզի լուծեն իրենց միջև տարաձայնությունները Մինսկի Խմբի շրջանակներում, երկխոսության և բանակցության միջոցով՝ մշտապես հարգելով ժողովրդի կամքը:


4. Այս առումով, հայցում է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Մինսկի խմբի իրականացրած բանակցություններում Լեռնային Ղարաբաղն ունենա իր սեփական ձայնը:

 

Բասկերի Երկրի Դոնոստիա քաղաքն աջակցում է Ստեփանակերտին ու հայցում է ՄԽ-ին, որ բանակցություններում ԼՂ-ն ունենա իր ձայնը