«Գրինփիսի» ակտիվիստները բարձրացել են մադրիդյան աշտարակի վրա` ի նշան ԱՄՆ-ԵՄ հնարավոր գործարքի դեմ բողոքի (տեսանյութ)

15:31 • 18.05.16

«Գրինփիս» միջազգային բնապահպանական կազմակերպության ակտիվիստները բարձրացել են Մադրիդում գտնվող աշտարակներից մեկի վրա` այդպիսով իրենց բողոքն արտահայտելով Միացյալ Նահանգների ու Եվրոպական միության միջև ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի հնարավոր կնքման դեմ:



Ինչպես նշում է Reuters-ը, «Գրինփիսը» դեմ է հանդես գալիս Տրանսատլանտյան առևտրային և ներդրումային համագործակցության պայմանագրին (TTIP), քանի որ կարծում է, որ այն չափից շատ իշխանություն կտա խոշոր բիզնեսին ու կվնասի սպառողների շահերին:



Աղբյուրը մանրամասնում է, որ ակտիվիստները բարձրացել են Kio Tower աշտարակի վրա` իրենց հետ տանելով «Ասենք ո՛չ TTIP-ին» գրությամբ պաստառներ: Հայտնի է, որ ակտիվիստները մոտ 9 ժամ են անցկացրել աշտարակի վրա:

 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

«Գրինփիսի» ակտիվիստները բարձրացել են մադրիդյան աշտարակի վրա` ի նշան ԱՄՆ-ԵՄ հնարավոր գործարքի դեմ բողոքի (տեսանյութ)