Թուրքիայի և ԻՊ-ի միջև կապը փաստող ապացույցի դեպքում ես հրաժարական կտամ. Թուրքիայի արտգործնախարար

13:30 • 18.05.16

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն, դիմելով իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին, ասել է, որ եթե Մոսկվան Թուրքիայի ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման միջև կապը փաստող ապացույց ներկայացնի` ինքը հրաժարական կտա, հայտնում է hurriyetdailynews.com-ը:
 

«Ես հրաժարական կտամ, եթե Դուք որևէ ապացույց ներկայացնենք առ այն, որ Թուրքիան օգնում է ԻՊ-ին։ Իսկ եթե Դուք չեք կարող ապացույցներ ներկայացնել այդ պնդումների վերաբերյալ, ուրեմն ես առաջարկում եմ Ձեզ հյուրընկալվել Անթալիայում (Չավուշօղլուի հայրենի քաղաքը) ու մինչև կյանքի վերջ ապրել այնտեղ»,-ասել է Չավուշօղլուն Վիեննայում Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպման շրջանակում:

 

Պաշտոնական Մոսկվան բազմիցս հանդես է եկել պնդումով առ այն, որ Անկարան ամեն կերպ օգնում ու աջակցում է ԻՊ-ին, ինչպես նաև նավթային բիզնես է վարում իսլամիստ ահաբեկիչների հետ: