Ներգաղթյալներն ի նշան բողոքի հրդեհել են իտալական Լամպեդուզա կղզում գտնվող իրենց կացարանը
Մի խումբ ներգաղթյալներ հրդեհել են իտալական Լամպեդուզա կղզում գտնվող իրենց կացարանը` ի նշան Եվրամիության ներգաղթային օրենքների դեմ բողոքի, հայտնել են տեղի հրշեջ ծառայությունները:
Կղզու քաղաքապետ Ջիուզի Նիկոլինին հայտնել է, որ ներգաղթյալները հրդեհել են շինություններից մեկը: Չորս կասկածյալների ինքնությունն արդեն պարզվել է, փոխանցում է РИА Новости-ն:
Նշվում է, որ խումբը հրդեհել է մի քանի ներքնակ, սակայն վնասի ծավալները դեռ չեն որոշվել: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:










