Հնդիկ տղամարդը կնոջ համար, ջրհոր գտնելու նպատակով, 40 օր միայնակ փոս է փորել (տեսանյութ)
Ընտանիքին ջրով ապահովելու համար հնդիկ տղամարդը ջրհոր գտնելու նպատակով 40 օր միայնակ փոս է փորել, գրում է odditycentral.com-ը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ, Հնդկաստանի Կալամբեշվար գյուղում Բապուրաո Տայնե անունով տղամարդու կնոջն արգելել են օգտվել գյուղի ջրհորից, քանզի վերջիններս պատկանում են ցածր համարվող «Դալիթ» կաստային:
Տղամարդը կնոջը՝ հետագա ծաղրանքից ազատելու համար, որոշել է սեփական ջրհորը փորել: Այդ աշխատանքի համար, որը Բապուրաոն կատարել է միայնակ ,սովորաբար անհրաժեշտ է 4-5 հոգի:










